ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը պատրաստվում է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Այս մասին քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանը:

«Չեմ շարունակելու աշխատել»,- ասաց նա:

Հարցին՝ արդեն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ դեռ չի գրել, բայց պատրաստվում է: Իսկ ինչու՞ է աշխատանքից ազատվում, արդյոք նոր իշխանությունների հետ քննարկումներ են եղել, որոնց արդյունքում է նման որոշման եկել, Սաղաթելյանն ասաց. «Ես ոչինչ չեմ պատրաստվում ոչ մեկի հետ քննարկել: Սա ինձ համար աշխատակազմ է, որն ապաքաղաքական է: Ո՞ւմ հետ, ի՞նչ պետք է քննարկեմ»:

Հարցին, թե այդ դեպքում որն է աշխատանքից ազատվելու պատճառը, ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Պատճառ չկա, ես գտնում եմ, որ իմ առաքելությունը կատարել եմ: Անպայման պետք է պատճառ ունենա՞մ»:

Նշենք, որ Արա Սաղաթելյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Մինչ այս՝ 2003 թվականից, նա զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Հայկ Վարդանյան