Եթե հայ երիտասարդը դատապարտվի և պատիժ կրի Ղազախստանի բանտերում, նա այնտեղ չի ապրի․ Դավիթ Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.01.2019 | 15:45Գրականագետ Դավիթ Գասպարյանի համոզմամբ՝ եթե Ղազախստանի Կարագանդա քաղաքում կատարված կենցաղային վեճի արդյունքում հայ երիտասարդը դատապարտվի և Ղազախստանի բանտերում իր պատիժը կրի, ապա նա այնտեղից դուրս չի գա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետը։
«Ղազախստանում ապրում է 119 ազգություն։ Նազարբաևն էլ էական դեր ունի, նրա ձայնն ամեն տեղ անցնում է, չէ՞ որ նա էր, որ Պուտինին և Էրդողանին հաշտեցրեց։ Հիմա այս դեպքը ազդանշան է, որ մերոնք պետք է հետևություններ անեն, ինչքան աշխատեցին Ղազախստանի համար լավ է, հիմա պետք է գան և Հայաստանի համար աշխատեն, քանի որ ևս մեկ նման բախում, ևս մեկ զոհ, դժգոհության ալիքն ավելի վտանգավոր կարող է լինել»,- ասաց գրականագետը։
Մանրամասները տեսանյութում։