Վաղը կքննվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը
Հասարակություն
08.01.2019 | 15:21Հունվարի 9-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը:
Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունից: