Մեծ Բրիտանիան մտադիր չէ հետաձգել Brexit-ի ժամկետը, Լոնդոնն ու Բրյուսելը գաղտնի չեն բանակցում

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի պատրաստվում հետաձգել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ժամկետը՝ չնայած լրատվամիջոցների հրապարակումներին, թե Լոնդոնն ու Բրյուսելը գաղտնի քննարկում են նման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Սթիվեն Բարքլին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այո՛, կարող եմ հերքել այդ տեղեկությունները, քանի որ կարող եմ հստակ հայտարարել, որ կառավարության գիծը մարտի 29-ին ԵՄ-ն լքելն է: Վարչապետը բազմիցս խորհրդարանում հայտարարել է այդ մասին: Կարևոր է, որպեսզի հանրաքվեի արդյունքները հարգվեն»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Բարքլին:

Ավելի վաղ The Daily Telegraph-ը գրել էր, որ Միացյալ Թագավորության ներկայացուցիչները ԵՄ պաշտոնյաների հետ ոչ հրապարակային դիվանագիտական շփումների ընթացքում փորձում են հասկանալ Brexit-ի ժամկետը հետաձգելու հնարավորությունը:

Միաժամանակ, ՄԹ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների և սպորտի նախարարի տեղակալ Մարգո Ջեյմսը նախօրեին BBC-ին ասել էր, որ Լիսաբոնյան համաձայնագրի «50-րդ հոդվածի իրականացման ժամկետը, հնարավոր է, հարկ լինի երկարաձգել», եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանը հավանություն չտա կառավարության մշակած և Բրյուսելի կողմից հաստատված՝ Brexit-ի պայմանների մասին գործարքի նախագծին: