Գրիպի վարակի դեպքում, առանց բժշկի նշանակման, արգելվում է  երեխաներին C վիտամին տալ․ բժշկուհի

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

Հայաստանում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում, ուստի առաջին ախտանիշները նկատելիս լավ կլինի, որ հիվանդը մնա տանը՝ կանխելով վարակի տարածումը, իսկ հիվանդ երեխաներին առհասարակ արգելվում է ուղարկել դպրոց և մանկապարտեզ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի նորածնային բաժնի վարիչ, բ.գ.թ Մարի Դարակչյանը։

«Որևէ հատուկ սննդակարգ չկա, որը կօգնի կանխարգելել շնչառական հիվանդությունների զագացումը, սակայն մեծ քանակությամբ հեղուկները կարող են թեթևացնել վիճակը։ Կանխարգելման տեսանկյունից կարևոր է նաև երեխային սովորեցնել ձեռքերն օրվա ընթացքում հաճախակի լվանալ»,- ասաց նա։

Բժիշկ Դարակչյանը գրիպի տարածվածության ներկա մակարդակը համաճարակային չորակեց՝ այն համարելով վերահսկելի և կայուն․ «Եթե նման բան լիներ, նախարարության կողմից կտեղեկացվեինք»։

Խոսելով գրիպի դեմ պատվաստումների մասին՝ Մարի Դարակչյանը նշեց, որ դրանք էապես կարող են կանխել հիվանդությունը, եթե արվեն աշնան ամիսներին, իսկ արդեն գրիպով հիվանդանալու դեպքում կարևոր  է, որ նրանք գտնվեն բժշկի հսկողության ներքո՝ գրիպի բարդությունների և մահացության դեպքերի  կանխման համար։

Մարի Դարակչյանը խորհուրդ տվեց նաև ինքնաբուժությամբ չզբաղվել. «Առանց բժշկի նշանակման արգելվում է  երեխաներին C վիտամին տալ»։