Ձյան առատ տեղումների հետևանքով Գերմանիայում և Ավստրիայում շուրջ մեկ տասնյակ մարդ է մահացել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ձյան առատ տեղումների հետևանքով Գերմանիայի հարավում և Ավստրիայում առնվազն 9 մարդ է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Bild-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ շաբաթվա ընթացքում զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա: Տարերքի զոհ են դարձել զբոսաշրջիկներ և լեռնային շրջանների բնակիչներ:

Ավելի վաղ ձնահոսքի վտանգի պատճառով Հոխկար լեռնադահուկային հանգստավայրն ամբողջությամբ տարհանվել է: Այստեղ ձնահոսքի վտանգի չորրորդ մակարդակ է հայտարարվել:

Առատ տեղումների հետևանքով գնացքների երթևեկությունը դադարեցվել է, օդանավերի չվերթները՝ չեղարկվել:

Գերմանական Միսբախ շրջանում էլ արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: «Ձյան տեղումներից հետո ստիպված ենք եղել որոշ ավտոճանապարհներ փակել, վթարային ծառայությունները ոչ բոլոր ճանապարհներն են կարողանում մաքրել: Միաժամանակ, դպրոցներում դասերը չեղարկվել են՝ երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով»,- տեղեկացրել է Միսբախի վարչակազմի ներկայացուցիչ Սոֆի Մարի Շտադլերը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ձյան տեղումները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում: