Ռուսական ռազմական ոստիկանությունը հսկողություն է իրականացնում սիրիական Մանբիջում

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

ՌԴ ռազմական ոստիկանությունը պարեկում է Թուրքիայի հետ սահմանամերձ Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի տարածքում: Այս մասին տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչ Յուսուպ Մամատովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մեկնարկեց պարեկային ծառայությունը Մանբիջ բնակավայրի և նրա շրջակայքի անվվտանգության գոտում: Նպատակը պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումն է, իրադրության և զինված խմբավորումների տեղաշարժի վերահսկողությունը»,- ասել է Մամատովը:

Նրա խոսքով՝ ռուսաստանցի զինծառայողները տեղի բնակիչներից տեղեկություններ են ստանում զենքի և չպայթած ռազմամթերքի մասին, որոնք մնացել են զինյալների կողմից այդ տարածքների օկուպացիայի ժամանակներից:

Սիրիայից զորքերը դուրս բերելու՝ ԱՄՆ-ի որոշումից հետո քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» դիմել են պաշտոնական Դամասկոսին՝ կոչ անելով վերահսկողություն հաստատել իրենց կողմից նախկինում հսկվող տարածքներում, որոնց թվում է Մանբիջը, և դրանք պաշտպանել թուրքական ներխուժումից:

2018 թվականի դեկտեմբերի վերջին սիրիական զորքերը մտան Մանբիջ: Սիրիայի ՊՆ-ն այս տարվա հունվարի սկզբին հայտարարեց, որ քրդական ուժերի շուրջ 400 ներկայացուցիչներ լքել են քաղաքը՝ ուղղվելով Եփրատի արևելյան ափ, որտեղ մտադիր են կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա: