ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, մինչև Թուրքիայից երաշխիքներ չստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի. Բոլթոն

Լուրեր

20.05.2026 | 15:03
Էրդողանը և ֆոն դեր Լեյենը Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային լարվածությունն են քննարկել
20.05.2026 | 14:55
Բոլորով գնացինք իրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 14:49
Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր
20.05.2026 | 14:40
Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով
20.05.2026 | 14:31
Հայ աշակերտը մրցանակ է ստացել ԱՄՆ-ում անցկացվող Regeneron ISEF 2026 միջազգային գիտական մրցույթում
20.05.2026 | 14:22
Լիտվայում ԱԹՍ-ների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել. երկրի ղեկավարությունը տեղափոխվել է ապաստարաններ
20.05.2026 | 14:15
«Սաութհեմփթոնը» լրտեսության համար զրկվել է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից
20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին. փոխանցում է ermenihaber.am-ը:

Ամերիկյան պատվիրակությունն Անկարայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկվելու է թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաբնույթ հարցեր: Օրակարգում է լինելու է Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը, Սիրիայի քրդական ուժերի, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցերը:

Քննարկվելու է Թուրքիայում և ԱՄՆ-ում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  հարցը, ինչպես նաև թուրք-ամերիկյան ռազմական և տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր (ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու, երկկողմ տնտեսական հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու հարցերը):

Նախօրեին Բոլթոնը հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ: Ասել էր, որ ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, մինչև Թուրքիայից երաշխիքներ չստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի և նրանց անվտանգությունը կապահովվի:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Բոլթոնի հայտարարությունն անվանել էր անհիմն՝ պնդելով, թե Թուրքիայի բոլոր քայլերը Սիրիայում ուղղված են Սիրիայի քուրդ բնակչության անվտանգության ապահովմանը: