Դանակահարողների խմբի մեջ ազգությամբ ղազախ է եղել. Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայում տեղի ունեցածի մասին

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ ավարտված ՔՊ նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մահվան ելքով բախմանը՝ նշեց, որ այդտեղ չեն կարող ազգամիջյան խնդիրներ լինել:

«Նախ ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ցանկանում եմ ասել, որ չկա ազգամիջյան որևէ խնդիր: Ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած խմբերը ազգային առումով միատարր չեն եղել և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ ղազախ է եղել»,- ասաց նա:

Լրագրողները նաև հարց հնչեցրին գազի գնի մասին: Դիտարկմանը, որ սահմանին գազի գնաճը համարվում է իշխանությունների կողմից պարտություն, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսին է, որ այնտեղ էլ թանկացավ: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք: Մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում: Մենք շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ի՞նչ պարտության մասին է խոսքը, այդ կարծիք հայտնողները չեն ասում, թե ի՞նչ պարտության մասին է»:

Հարցին, թե երբ ինքն ասում է, որ գազը սպառողների համար չի թանկանալու, ինչ ժամկետների մասին է նշում, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ժամկետների մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:

Իսկ արդյոք իրանական գազի ներկրումը իշխանությունների օրկարգում կա, քանի որ նախկինում միշտ այդ մասին էր բարձրաձայնում, Փաշինյանը պատասխանեց. «Նախկինում քննարկվել է, քննարկվում է և միշտ կքննարկվի, որովհետև կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել»:

Հայկ Վարդանյան