Ո՞վ է այս տարի լինելու խաչքավորը. արդյոք նա էլ Վիգեն Սարգսյանի և Սեյրան Օհանյանի նման կհայտնվի՞ սկանդալի կենտրոնում

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

Հունվարի 6-ին Սուրբծննդյան և ջրօրհներքի պատարագի խաչքավորը լինելու է ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ուշագրավն այն է, որ խաչքավորի անունը Մայր Աթոռը մինչև վերջին օրը խուսափում էր հայտնել: Պատճառը, հավանաբար, այն քննարկումներ են, որոնցում վերջին տարիներին հայտնվում էին խաչքավորները:

Մասնավորապես, հիշենք, պաշտպանության նախկին նախարարներ՝ Սեյրան Օհանյանի և Վիգեն Սարգսյանի խաչքավորությունները: Մամուլում և ֆեյսբուքյան հարթակում նրանց խաչքավորությունը սուր քննադատությունների առիթ դարձավ:

Factor.am-ը ներկայացնում է վերջին մի քանի տարիների խաչքավորներին, որոնք պատահական մարդիկ չեն եղել:

2004 թ.- ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան,
2005 թ. – Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյան, 2006 թ. – Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Սբ Ստեփանոս եկեղեցու բարերար Գառնիկ Հովսեփյան,
2007 թ. – կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյան,
2008 թ. – Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար Հրաչ Թուֆայան,
2009 թ. – Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյան,
2010 թ. – ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան,
2011 թ. – ՀՀ շինարարների միության նախագահ, «Հորիզոն 95» ՍՊԸ տնօրեն, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար Գագիկ Գալստյան,
2012 թ. – Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջի,
2013 թ. – ակադեմիկոս Սեն Արևշատյան,
2014 թ. – Մայր Աթոռ Սբ Էջմիածնի բարերար Հայկ Մաղաքելյան,
2015 թ.- ազգային բարերար Սամվել Կարապետյան,
2016 թ. ԼՂՀ ՊԲ գնդապետ Ջալալ Հարությունյան,
2017 թ. ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան,
2018 թ. ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյան:

Նշենք, որ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։ Արարողության ավարտին կկատարվի ջրօրհնեքի կարգը։

Հայկ Վարդանյան