Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի են:
Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Քուչակի ճանապարհահատվածում գետնաբուք է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն