Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օր է հայտարարվում հունվարի 14-ը . Տիգրան Մուկուչյան

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր վարում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների անունները։

«ԿԸՀ-ն ինքնաբացարակի դիմումներ է ստացել, 18 դիմում է ստացվել «Իմ քայլը» դաշինքի կողմից, և 2 ինքնաբացարկի դիմում է ստացվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել: Բոլոր 20 դիմումները նոտարական կարգով վավերացված են»,- ասաց Սմբատյանը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել.

վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը,  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Վայոց ձոր մարզպետ Տրդատ Սարգսյանը,   Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը;

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրեց Քրիստ Մարուքյան և Արմեն Բաղդասրայանը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի առաջին օրը նշանակվել է 2019թ. հունվարի 14-ը: