Շտապօգնությունն աշխատում է լարված և ծանրաբեռնված, օրական 850-ից ավելի կանչ է լինում. Թագուհի Ստեփանյան

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Տոնական օրերին շտապօգնությունն աշխատում է լարված և ծանրաբեռնված: Այս մասին Fctor.am-ի հետ զրույցում ասաց շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

«Այս օրերին այնքան լարված է աշխատում շտապօգնությունը, որ կանչերի թիվը 850-ն անցել է: Խոսքը յուրաքանչյուր օրվա կանչերի մասին է, այսինքն՝ ամեն օր սպասարկում ենք մինչև 850 կանչ»,- ասաց նա:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ կանչերը կապված են շնչառական, սիրտ-անոթային խնդիրների հետ: Երրորդ տեղում վնասվածքների հետ կապված կանչերն են:

Մեր հարցին՝ արդյոք տոների հետ կապված սննդային թունավորումների դեպքերը շա՞տ են, Թագուհի Ստեփանյանը նշեց, որ սննդային թունավորման դեպքերը, համեմատած մյուս դեպքերի հետ, այդքան էլ շատ չեն, բայց կանչեր լինում են:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ էլ Ծաղկաձորում շտապօգնության մեքենաների հերթապահություն է սահմանվել՝ մարդկանց թվով պայմանավորված. «Երեկ Ծաղկաձոր կատարած այցի ժամանակ տեղում բուժօգնության կազմակերպմանը ծանոթանալուց ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, հաշվի առնելով այցելուների մեծ թիվը, որոշեցինք ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորում շտապօգնության հերթապահություն սահմանել, որպեսզի բուժօգնությունը տրամադրվի առավելագույնս որակյալ և օպերատիվ»:

Հայկ Վարդանյան