Երևանում ամենուր «տոնական» աղբ է. Հայկ Մարությանի հանձնարարականը չի կատարվել. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Տոնական Երեւանում աղբն անպակաս է: Կենցաղային աղբի կուտակումներ Factor.am-ը ֆիքսել է մայրաքաղաքի չորս վարչական շրջաններում:

Մեղմ ասած` այս օրերին էլ աղբահանությունն անթերի չի կատարվում, որպեսզի գոնե այս ընթացքում քաղաքը ամանորյա զարդարանքին համահունչ լինի: Այս ամենի համատեքստում ուշագրավ է հիշել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեկտեմբերի 24-ին արած հայտարարությունը:

 

Մասնավորապես, տարեվերջյան այդ խորհրդակցության ժամանակ քաղաքապետը կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել էր աղբահանության կազմակերպումն ապահովել լրացուցիչ հատուկ ժամանակացույցով: «Կապված տոների հետ, բնականաբար, աղբը մայրաքաղաքում ավելի շատ կլինի և այստեղ շատ լուրջ աշխատանք պետք է տանել: Եթե նախկինում աղբը հավաքվում էր ավելի քիչ ժամանակահատվածում, այդ օրերին ավելի արագ է հավաքվելու: Այնպես որ, պետք է ավելի շատ աշխատել»,- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել էր քաղաքապետ Մարությանը:

Factor.am-ը մի քանի ժամ շրջեց Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններով, պարզելու համար՝ արդյո՞ք քաղաքապետի հանձնարարականը իրականացվել է: Սակայն ականատես եղանք մի տեսարանի, որը նորություն չէ․ աղբ՝ որքան ուզես, եւ որտեղ ուզես:

Ի դեպ, Factor.am-ի նկարահանումների ժամանակ՝ 16:30-ի սահմաններում, «Սանիթեք» ընկերությունը աղբահանություն էր իրականացնում Կոմիտասի պողոտայում: Մենք նկարահանումներ իրականացնելով բարձրանում էինք, իսկ «Սանիթեք» ընկերությունն աղբահանություն իրականացնելով իջնում, եւ ֆիքսեցինք, որ «Սանիթեքի» աշխատակիցները ոչ բոլոր աղբամաններն էին դատարկում, իսկ դատարկված աղբամանների մոտ էլ աղբի մնացորդներ էին թողնում:

Հանուն արդարության նշենք, որ մեր նկարահանումների ընթացքում կատարյալ մաքրություն էր տիրում Բաղրամյան եւ Տիգրան Մեծ պողոտաներում: Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններում էլ տխուր էր երկրորդական փողոցների պատկերը, շենքերի բակերից աղբը մի քանի օր է՝ հեռացված չէ:

Նույն իրավիճակն էր տիրում նաեւ Արաբկիր վարչական շրջանում: Ստացվում է, որ կոմունալ ծառայությունների, վարչական շրջանների ղեկավարների և «Սանիթեք» ընկերության կողմից այդպես էլ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականը չի կատարվել։

 

Հայկ Վարդանյան