Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուզում եմ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ էության, կարող ենք ասել, որ եկել ենք լուծման՝ առնվազն առաջիկա տեսանելի ապագայի համար: Քննարկումների արդյունքը, որպեսզի կարճ ներկայացնեմ, կասեմ հետևյալը. կա երկու օղակ գազի մատակարարման մեջ՝ մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը և մյուս օղակը՝  «Գազպրոմ Արմենիա»-ից դեպի մեր սպառողներ գազի մատակարարումը: Ըստ էության, ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա»-ն և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը և գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց Փաշինյանը` մանրամասնելով, որ այս լուծման պատճառով պարտքի կուտակում ու նոր ակտիվների փոխանցում Ռուսաստանին չի լինելու:

Մանրամասները տեսանյութում: