3 անչափահասի մոր նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել, նա վերակենդանացման բաժանմունքում է․ ահազանգում է փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 19:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները 600-800 միլիարդ ռուբլի է գնահատվում
13.08.2026 | 19:00
Երեք վարույթ և խուզարկություն՝ Գիվի Հովհաննիսյանի «անցանկալի» որոշումներից հետո․ ինչ է կատարվել 
13.08.2026 | 18:48
Գործընկերս ասաց` Սիսակ ջան, նստի, հետ գնացի. Սիսակ Գաբրիելյանը` Էդգար Ղազարյանի ուղղությամբ գնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 18:34
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ԲԸՏՄ
13.08.2026 | 18:21
Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել
13.08.2026 | 18:10
Վիճաբանություն ԱԺ-ում // Փաշինյանը ԶՈՒ-ում կադրային փոփոխություններ է խոստանում․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 17:57
Ձեր տրավման մի փաթաթեք մեր վզին, ուզում ենք անկախ լինել․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:51
«Էդ տոնով մի շարունակե՛ք, վերջ տվեք սպառնալիքներին»․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:44
Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձանցից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13.08.2026 | 17:40
Սուպերհամակարգիչը գնահատել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» չեմպիոնության շանսերը
13.08.2026 | 17:31
COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ
13.08.2026 | 17:24
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13.08.2026 | 17:07
Նիստը կիսատ է մնացել. Նարեկ Կարապետյանը` Էդգար Ղազարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:01
Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. «Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:56
Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Ռուզաննա Պողոսյանի փաստաբանը հայտարարում է, որ դեկտեմբերի 25-ին նրա նկատմամբ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել։

Դեպքը տեղի է ունեցել Ռուզաննայի բնակարանում՝ անչափահաս երեխաների աչքի առաջ։ Մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած 41-ամյա Ռուզաննա Պողոսյանն այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում է:

«Ռուզաննայի ոտքերի, ձեռքի, ազդրերի հատվածներում վնասվածքներ կան՝ սալջարդերի, կապտուկների, քերծվածքների տեսքով, անգամ կա ատամի տեղաշարժ, ծնոտի վնասվածք։ Դրանք կարող էին ստացված լինել միայն ոչ համաչափ ուժի գործադրման արդյունքում»,- ասում է Ռուզաննայի շահերը ներակյացնող փաստաբան Սարգիս Խաչատրյանը։

Նա այսօր ասուլիսի սրահ էր եկել նկարներով, որոնցում փաստվում էր կնոջ՝ բռնության ենթարկված լինելը։ Տուն մտնելու պահին Ռուզաննայի երեխային են մոտեցել ոստիկաններ, թույլ չտալով ներս մտնել, իրենք են բնակարան մտել։ Փաստաբանի պնդմամբ՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով դուրս հանել կնոջն ու երեխաներին:

«Թույլ չեն տվել անձնական իրեր վերցնել։ Ռուզաննային խալաթով․․․ հրելով, բրդելով, խփելով, հարվածելով, քաշելով հանել են դուրս»,- նկարագրում է փաստաբան Խաչատրյանը։ Ըստ նրա՝ հայտնի են ենթադրաբար բռնություն կիրառած ոստիկանները՝ Ոստիկանության մայոր Միհրան Սիրեկանյան և hամայնքային ոստիկանության աշխատակիցը։

Փաստաբանի խոսքով՝ միջադեպին ներկա «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Միքայել Ավագյանը ևս քաշքշել է Ռուզաննային։ Հիվանդանոցում հայտնված Ռուզաննան ոստիկանություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Նրա փաստաբանը դեռ դատաբժշկական փորձաքննության նշանակման մասին որոշում չի ստացել։

Ռուզաննան 3 անչափահաս երեխայի մայր է, նրանցից մեկը ասթմատիկ հիվանդ է։ Կինը կոնֆլիկտի կիզակետում հայտնվել է նախկին ամուսնու գործողությունների հետևանքով։ Վերջինս 8 տարի առաջ բնակարանը գրավադրել է բանկում, որն էլ այն օտարել է «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ին․ «Ռուզաննան եղել է բնակարանի համասեփականատեր, սակայն առանց նրա գրավոր համաձայնության է այն գրավադրվել»,-ասում է փաստաբանը։

Ռուզաննա Պողոսյանը դատարան միջնորդություն է ներկայացրել՝ արգելանք դնել ոստիկանության գործողությունների ու գույքի օտարման վրա։ Դատարանը բավարարել է միջնորդության միայն մի մասը՝ արգելանք է դրվել գույքն օտարելու վրա, իսկ ոստիկանների գործողության վրա արգելանք չի դրվել։ Օգտվելով դատարանի այս որոշումից՝ «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ն բնակարանից Ռուզաննային ու երեխաներին հեռացնելու պահանջով դիմել է ոստիկանություն։

Փաստաբանի ներկայացմամբ՝ առանց դատարանի վերջնական ակտին սպասելու՝ ոստիկանությունը ի կատար է ածել «Վեկտոր ինվեսթմենտ» ՍՊԸ-ի պահանջը՝ ընտանիքին դուրս հանել բնակարանից։ Դեպքից երկու օր առաջ Ռուզաննա Պողոսյանը դիմել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով ժամանակ տալ, որ կարողանա բնակարանից դուրս գալ, սակայն ոստիկանները չեն սպասել։ Միջադեպից հետո Ռուզաննայի բնակարան են ժամանել Շտապօգնության աշխատակիցները՝ բժշկական օգնություն ցուցաբերել կնոջն ու երեխաներին։

Factor.am-ը դիմեց Ոստիկանության մամուլի ծառայություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել Ռուզաննա Պողոսյանի կողմից ներկայացված հաղորդմանը: «Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար»,- պատասխանեցին ոստիկանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում: