Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման մանրամասներն է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական է գնահատում դեկտեմբերի 27-ին մոսկովյան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփելով այցի արդյունքները՝ Փաշինյանը նշեց, որ Պուտինի հետ քննարկել է երկու երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շատ լայն շրջանակ. «Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը: Մեծ հաշվով՝ այս քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր մի տեսակ, որովհետև այս ութ ամիսների ընթացքում այդ թեմային և՛ հրապարակային, և՛ աշխատանքային կարգով բազմիցս անդրադարձել ենք: Նաև խոսեցինք, թե ինչ ֆորմատով պետք է տեղի ունենա երկու երկրների կառավարությունների կամ իշխանության մարմինների համագործակությունը»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային Փաշինյան-Պուտին այս հանդիպման ընթացքում անդրադարձ չի եղել:

«Մեր հանդիպումները Ռուսաստանի նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ մեր հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ այս քննարկման ընթացքում չհասցրենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել: Միշտ է այդպես պատահում»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փոխարենը երկու երկրների ղեկավարները խոսել են ՀԱՊԿ-ի և կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցով ստեղծված իրավիճակի մասին:

«ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունեցել ենք կարճ քննարկում, և մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որ հետագայում նախատեսեն կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր՝ չկանոնակարգվածության կապակցությամբ, տեղի չունենան»,- տեղեկացրեց Փաշինյանը: