Ավարտվել է Երևանում կատարված մոտ մեկ տասնյակ գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Լուրեր

15.06.2026 | 23:45
«Կրկնակի վանդալիզմ»․ բրոնզագույն սե՞պ հայ-ռուսական հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:06
Աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը. «Միասնության թևեր»
15.06.2026 | 22:48
Քաղցրավենիքի միջոցով 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով կա մեղադրյալ․ ՔԿ
15.06.2026 | 22:31
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ
15.06.2026 | 22:13
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար
15.06.2026 | 21:57
Իսպանիայի հավաքականը չհաղթեց աշխարհի առաջնությունների նորեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանում կատարված մի շարք  գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի բնակիչները՝ ծնված 1989թ. և 1991թ, նախնական համաձայնության գալով սրճեփ սարքի դրամարկղից գողություն կատարելու շուրջ, 2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, տեխնիկական  միջոցների գործադրմամբ բացել են երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող սրճեփ սարքի դրամարկղը, գաղտնի հափշտակել զգալի չափի մետաղադրամներ, հավասարապես բաժանել միմյանց միջև և վերադարձել տուն։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև 29 և 27-ամյա երիտասարդների կողմից 2015թ. հունվար-փետրվար ամիսներին կատարած գողության, ինչպես նաև գողության փորձի այլ դեպքերի վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2015թ. ապրիլի 27-ին Երևանի 29-ամյա բնակիչը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում։

2018թ. դեկտեմբերի 21-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է դատարանի կողմից՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Երևանի 27-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 8 դրվագ և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ 2 դրվագ: Նրա մասով քրեական գործն առանձնացվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: