Ծաղկաձորում անտառային ֆոնդի հողերն օտարվել են բնակավայրերի հողերի կատեգորիա տեղափոխվելու արդյունքում. ՀՀ դատախազության ուսումնասիրության արդյունքներով նյութեր կնախապատրաստվեն

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել «Հետք» էլեկտրոնային թերթի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտար՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Հետագայում նշված հողամասերը աճուրդային եղանակով օտարվել են մի շարք քաղաքացիների:

 

Պարզվել է, որ փոխադրված հողերը ոչ միայն հանդիսացել են անտառային ֆոնդի հողեր, այլև արբանյակային լուսանկարների համաձայն՝ եղել են միատարր անտառածածկ տարածքներ: Մինչդեռ, հողերի փոխադրման գործընթացում  իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով, որ անտառային ֆոնդի հողերը չեն կարող ընդգրկվել խառը կառուցապատման հողերի կատեգորիայում, փոխել են դրանց նպատակային նշանակությունը և որպես խառը կառուցապատման հողեր, հանձնել համայնքին, ինչն էլ հնարավոր է դարձրել դրանց հետագա օտարումը:

 

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր  խախտումները պարզելու, նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու, պատճառված վնասի առկայությունը և դրա չափը պարզելու, վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ստացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: