«Միջնորդել եմ, որ գլխավոր դատախազը ներկայանա դատարան»․ Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայր

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գյումրեցի Ռուզաննա Ադանալյանը մեղադրում է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր որդու սպանության իրական մեղավորներին չպատժելու համար: Դեռևս մայիսի 23-ին նա հաղորդում էր ներկայացրել Արթուր Դավթյանի դեմ, սրան ի պատասխան Դատախազությունից նամակ է ստացել, որ Արթուր Դավթյանի արարքներում հանցակազմ չկա։ Այս պատասխանը կնոջը չի բավարարել, և նա դիմել է դատարան․ «Ես կապացուցեմ, որ դատախազի արարքներում հանցակազմ կա։ Այսօր այդ գործով երկորրդ դատական նիստն է, դատախազության ներկայացուցիչները փորձում են հակառակը պնդել, բայց որևէ փաստ չունեն,իսկ ես փաստերով հիմնավորված պնդում եմ, որ դատախազը հանցագործ է։ Նա իմ որդու սպանության գործով տեղյակ է եղել քննիչի, դատավորի գործողություններից, չարաշահելով իր պաշտոնական դիրքը որևէ ընթացք չի տվել, որպեսզի ապօրինությունները բացահայտվեն։ Ստացվում է, որ ինքը շահագրգռված է, որ գործը պարտակվի»։

Կինը միջնորդել է, որպեսզի դատական նիստերին ներկայանա նաև Արթուր Դավթյանը։ Ի դեպ, այս գործով այսօրվա դատական նիստը չի կայացել, քանի որ Դատախազության ներկայացուցիչները դատարանին անհայտ պատճառով նիստին չէին ներկայացել։

Ռուզաննա Ադանալյանի 25-ամյա որդին՝ Արտյոմ Ադանալյանը, սպանվել է Գյումրիում, իր տանը՝ 2014 թվականին: Ամբաստանյալի աթոռին միայն Արթուր Մարտիրոսյանն է հայտնվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 23-ին նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Սակայն Ռուզաննա Ադանալյանը նշում է, որ սպանության հեղինակները մի քանիսն են։