Քննարկվել է հայ-վրացական մաքսային ծառայությունների տեղեկատվության փոխանակման հարցերը. ՊԵԿ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

«Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները, այն անցկացվում է  «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում: Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի  կողմից «Հայաստանի Հանրապետությունում Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների,  ինչպես նաև մաքսային ոլորտի ծրագրերին և կառավարման առանձնահատկություններին առնչվող   հարցերը. տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Բացի ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում նաև մաքսատուն-վարչությունների համապատասխան մասնագետներից, քննարկմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության և ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության   ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը բացման խոսքում նշել է , որ աշխատաժողովի քննարկումներն ուղղված են սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նա հատկապես շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել, որպեսզի սահմանային կետերում գործի էլեկտրոնային կառավարման արդի միասնական համակարգ, ինչը թույլ կտա ֆիզիկական անձանց ու արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողներին առավել սահուն և արագ կերպով հատել սահմանը՝ հավատարիմ մնալով «Մեկ կանգառ, մեկ պատուհան» գաղափարին: «Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայ-վրացական սահմանային կետերից մեկում տրամադրում է տեղեկատվություն, այն արդեն պետք է հիմք հանդիսանա մյուս երկրի համապատասխան կառավարչական մարմնի համար,-ասել է ՊԵկ նախագահի տեղակալը:

Հայկական կողմի առաջարկը Վրաստանի մաքսային ծառայությունների սահմանային կառավարման բնագավառի մասնագետները դրական են գնահատել: Վրաստանից ժամանած հյուրերը ներկայացրել են իրենց երկրում  ծրագրերի կառավարման և սահմանային ինտեգրված կառավարման առանձնահատկությունները: «Մենք ցանկանում ենք կիսվել մեր  տեղեկատվությամբ և ձեռք բերած  փորձով՝ ընդլայնելով հայկական կողմի հետ գործակցությունն այս ուղղությամբ: Ինչպես նաև նպատակ ունենք խորացնել երկկողմ հարաբերությունները մաքսային հսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-նշել է Վրաստանի Սահմանների ինտեգրված կառավարման ծրագրի ղեկավար Գրիգոլ Պանցուլայան:

Աշխատաժողովի արդյունքները կամփոփվեն և կկազմվի ճանապարհային քարտեզ 2019-2020թթ-ի համար: