Մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնատար անձանց կաշառք տալուն դրդելու համար

Լուրեր

24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
24.07.2026 | 13:33
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անձանց առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ իրեն փոխանցված գումարները՝ խարդախությամբ հափշտակել:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 50-ամյա բնակիչը, 2014թ. թվականի սկզբներին ծանոթանալով ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի հետ և տեղեկանալով, որ նա ցանկություն ունի ծառայությունը շարունակել ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ զորամասերից որևէ մեկում, կեղծ տեղեկություններ է ներկայացրել, թե, իբր, ռուսական զորքերում կապեր ունի և կարող է կազմակերպել նրա ծառայությունը ռուսական զորքերում: Նախնական տվյալներով՝ զորամասի հրամանատարը մաս-մաս, ինչպես նաև բանկային փոխանցումներով 50-ամյա տղամարդուն տվել է ընդհանուր 6.500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն վերջինս չի կատարել տված խոստումը և խարդախությամբ հափշտակել է իրեն փոխանցված գումարը:

Բացի այդ, 50-ամյա տղամարդը, 2016թ. տեղեկանալով, որ իր ծանոթը ցանկություն ունի զբաղեցնել անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, հարցը լուծելու համար, իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, նշված անձին առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով՝ 10 000 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Արդյունքում՝ 2016թ. մարտ և հունիս ամիսներին, քաղաքացին անձամբ 50-ամյա տղամարդուն փոխանցել է նշված գումարը, սակայն վերջինս խարդախությամբ հափշտակել է այն:

Այնուհետև՝ 2018թ. ամռան սկզբներին 1968թ. ծնված տղամարդը, իր ծանոթին՝ Սյունիքի մարզի բնակչին, ով աշխատում է որպես հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ, հորդորել է համապատասխան գումարի դիմաց զբաղեցնել ղեկավար պաշտոն, որն իրականացնելու համար, նրան դրդել է խոշոր չափերով՝ 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձանց: Սյունիքի մարզի բնակիչը, իր օգտին գործողություններ կատարելու դիմաց, համապատասխան անձանց կաշառք տալու նպատակով, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անձամբ 50-ամյա տղամարդուն է փոխանցել 700 000 ՀՀ դրամ գումար, մինչդեռ վերջինս, ստանալով նշված գումարը, չի կատարել իր կողմից տրված խոստումը և խարդախությամբ հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով: