Ալեքսանյանը երշիկ էր տալիս, Սասի Արտակը՝ խմիչք. Ազգային ժողովի աշխատակազմը զրկվել է օլիգարխների նվերներից

Լուրեր

07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
Բոլորը

Ազգային ժողովում Նոր տարվա նախաշեմին այնքան էլ տոնական տրամադրություն չկա: Խորհրդարանի որոշ աշխատակիցներ, որոնց աշխատավարձը շատ ցածր է, մեզ հետ ունեցած մասնավոր զրույցներում փոխանցեցին, որ ամենամյա նվերներից այս տարի զրկվել են:

Բանն այն է, որ օլիգարխներն արդեն պատգամավորներ չեն և խորհրդարանի աշխատակազմին իրենց բիզնեսներից բաժիններ չեն հանում: Ազգային ժողովի աշխատակիցներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ նախկինում Նոր տարվա շոկոլադները և ամանորյա պարկերը նվիրել է «Գրանդ Քենդի» ընկերությունը: Այս ամենն ապահովում էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը, քանի որ նախկինում եղել է այս ընկերության տնօրենը:

Խմիչքներով, երշիկեղեն-մսեղենով, կաթնամթերքով ԱԺ աշխատակիցներին ապահովելու խնդիրն էլ դրված է եղել ՀՀԿ-ական խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա: Նա այդ ամենը տրամադրում էր իր ընտանիքին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետներից:

Իսկ ահա Նոր տարվա խմիչքը տրամադրել է Արտակ Սարգսյանը՝ իր «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից:

«Ռոյալ Արմենիա» ընկերությունն էլ տարեվերջին սուրճ էր նվիրում աշխատակիցներին:

Ազգային ժողովի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ այդ նվերները պատգամավորների ցանկությունն է եղել և ոչ թե պարտադիր պայման: «Դա պարտադիր բան չէ, որ ինչ-որ մեկն իր վրա վերցնի: Ամեն մարդ ազատ է նման որոշումներ կայացնելիս»,- փոխանցեցին խորհրդարանի աշխատակազմից:

Հայկ Վարդանյան