«Չեմ ցանկանում որևէ բան մեկնաբանել». Մարկ Գրիգորյանը՝ իր հրաժարականի մասին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել: Factor.am-ի հետ զրույցում, սակայն, Գրիգորյանը չցանկացավ խոսել հրաժարականի պատճառների մասին:

Այս օրերին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում Մարկ Գրիգորյանի նշանակվելուց հետո չարաշահումներ են եղել, աշխատավարձերը չեն բարձրացվել:

Նշենք, որ Մարկ Գրիգորյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր շուրջ մեկ տարի:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները մտել էին Հանրային ռադիոյի շենք և ուղիղ եթեր էին պահանջում, Փաշինյանը հեռախոսով կապ հաստատեց Մարկ Գրիգորյանի հետ՝ տեղեկացնելով, որ ստուդիաներից մեկում է: Նա նշեց, որ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն լուսաբանում իրենց բողոքի ակցիաները, այդ իսկ պատճառով խնդրում է ուղիղ եթեր տրամադրել, որպեսզի կարողանա դիմել Հայաստանի քաղաքացիներին: Այնուհետև Փաշինյանը հայտնեց, որ Մարկ Գրիգորյանը խոստացել է մտածել և ավելի ուշ պատասխանել նրա խնդրանքին:

Ավելի ուշ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հերքելով Փաշինյանի խոսքերը. «Քո խոսքերը և քո գրավելը ցույց են տալիս, որ ո՛չ դու, ո՛չ էլ քո հետևորդները չեք լսում Հանրային ռադիոյի եթերը, որովհետև մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը և լուսաբանել ենք ամեն ինչ»: