Մոսկվան հույս ունի, որ Երևանը կդիմակայի Վաշինգտոնի շանտաժին. Գրիգորի Կարասին

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կկարողանա դիմակայել ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կայացնել: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

Ռուսական աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշել էր, որ «ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է»:

«Այս տարի Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին երկրի ներքին և արտաքին քաղաքական գործերին Վաշինգտոնի միջամտությունն ավելի ու ավելի հանդուգն է դառնում»,- ասել է Կարասինը:

«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը, խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ մանդատը ստանալով, քաջություն կգտնի դիմակայել անթաքույց արտաքին շանտաժին և ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշումներ կայացնելու՝ իր ինքնիշխան իրավունքը՝ առաջնորդվելով ազգային շահերով»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: