Ակնկալում ենք գործադիրից հայեցակարգային մոտեցումներ մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանության  հարցում թեև նոր իշխանության հաստատումից հետո բավականին քայլեր են կատարվել, սակայն  դրանք դեռ բավարար չեն: Շատ կարևոր հարց է, թե որքանո՞վ նոր իշխանությունը կկարողանա իր ունեցած վստահության բարձր տոկոսն իրացնել այս հարցում և դիմագրավել բոլոր մարտահրավերներին։ Այս մասին այսօր «Մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի խնդիրները Հայաստանում. 2018 թ» տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության  համատեքստում շատ կարևոր է այն ռազմավարությունն ու հայեցակարգը, որը պետք է դրվի նոր իշխանության առաջ։

«Դա հնարավորություն կտա տարիներ շարունակ չլուծված հարցերին լուծումներ տալ»,- ասաց Սաքունցը։

Արթուր Սաքունցը նաև նշեց, որ գորրծադիր իշխանությունից և նոր ձևավորված Ազգային ժողովից ակնկալում են հայեցակարգային մոտեցումներ մարդու իրավունքների  խնդիրների նկատմամբ և շեշտեց, որ իրենք պատրաստ են առանց բարիկադավորման համագործակցել իշխանությունների հետ այս հարցերի շրջանակում։

Իրավապաշտպանը նաև հավելեց, որ քաղաքացիական  հասարակությունն այսուհետ ունի իր օրակարգը, որը պատրաստ է ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան