Մադրիդում անցկացվել է Եվրոպայի սամբոյի գավաթի խաղարկությունը
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվեց Եվրոպայի սամբոյի գավաթի խաղարկությունը: Հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի պատվիրակները: Մարտական ոճում իրենց մրցակիցներին հաղթեցին և գավաթակիր դարձան Սամվել Բադալյանը / 68կգ / և Սերգեյ Կարապետյանը / 74 կգ /: Երկրորդ տեղը գրավեց Դավիթ Պետրոսյանը / 82 կգ /:
Մարզական սամբոյի մրցաշարում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Դավիթ Գրիգորյանը / 82 կգ /:
ՀԱՕԿ լրատվական բաժին