Ի՞նչ հասցրեց անել արդարադատության նախարարը․ Արտակ Զեյնալյանն ամփոփում է 6 ամիսների աշխատանքը

Լուրեր

19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց նախարարության կողմից 2018 թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին կատարած աշխատանքները։

«Արդարադատության նախարարությունում բոլոր բարեփոխումներն իրականացվում են նորարարական մոտեցումներով, իսկ հակակոռուպցիոն և պրոբացիոն ծառայություններում իրականացվող աշխատանքների հիմքում դրվել է «քիչ ռեսուրս-մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ» սկզբունքը։ Մեր գործունեության ընթացքում իրականացվել է վարչական համաներում, և 108 հազար անձի նկատմամբ կատարվել է համաներում՝  1 մլն 260 հազարի շրջանակում։ Իրականացվել է նաև քրեական համաներում․ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում է կիրառվել ավելի քան 1000 շահառուի նկատմամբ։ Երևանում և Գյումրիում նախատեսվում են հիմնել բժշկական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա ավեի շատ դատապարտյալների բարձրակարգ բժշկական ծառայություններից օգտվել։ Պատիժը պայմանական կրելու ինստիտուտն է սկսել գործարկվել այս Կառավարության օրոք, և ավելի քան 240 անձ  պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ այս թիվը կազմում է դատարան ներկայացված միջնորդությունների 1/3-ը։ Ներկայացվել են միջնորդություններ նաև ցմահ դատապարտյալների համար, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պայմանական վաղաժամկետով ազատ է արձակվել զմահ դատապարտյալ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Անդրադառնալով մերձավոր ազգականների հետ տեսակցություն չունեցող դատապարտյալների հարցին՝ Զեյնալյանը նշեց, որ նրանց համար ներդրվել է տեսազանգի և տեսակապի հնարավորություն, և բոլոր ՔԿՀ-ները համալրված են անհրաժեշտ տեխնիկայով։

«Կրկնապատկվել է նաև ցմահ դատապարտվածների և առանձնապես ծանր դատապարտվածների տեսակցության քանակը՝ այն հասցնելով 6-ի։ Տրվել է նաև հանձնարարական, որ երկարատև տեսակցության սենյակները պարապուրդի չմատնվեն, և եթե դատապարտյալը սպառել է իր տեսակցությունների քանակը, նրան տան լրացուցիչ տեսակցության հնարավորություն»,- նշեց Զեյնալյանը։

Խոսելով ՔԿՀ-ներում իրականացված աշխատանքների մասին՝ նախարարի պաշտոնակատարն առանձնացրեց ՄԻՊ-ի հետ համագործակցության արդյունքում դատապարտյալի տեսակցության արգելքի բացառումը, երբ չկա դրա համար անհրաժեշտ հիմնավորում։

Արտակ Զեյնալյանը խոսեց նաև ՔԿՀ-ներում իրականացվող պահպանման և վերանորոգման աշխատանքների և դրանց համար նախատեսված ֆինանսական հատկացումների մասին։

«Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ ՔԿՀ-ների կապիտալ վերանորոգման համար հատկացվել է 270 մլն  դրամ։ Մրցույթներն արդեն անցկացվել են,  և շուրջ 100 մլն դրամ այդ 270 մլն դրամից խնայել ենք․ այն կվերադարձվի պետական բյուջե»,- ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև ներման խնդրագրերի քանակին և նշեց, որ այս պահին վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ներման խնդրագիր 200 դատապարտյալի վերաբերյալ։

Արտակ Զեյլանյանը խոսեց նաև էլեկտրոնային արդարադատության, էլեկտրոնային նոտարի ներդրման, թվային ստորագրություններն առցանց եղանակով փոխանցելու հնարավորությունների ներդրմանը, ինչը մեծացնելու է արդարադատության մատչելիությունը՝ այն դարձնելով ավելի էժան։

Աղավնի Սուքիասյան