Գինեսի հայկական նոր ռեկորդը. աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը հավաստող վկայականը տրվեց Երևանին

Լուրեր

08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետարանում «Երեմյան փրոջեքթս»-ն իր կողմից պատրաստած և Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենամեծ գաթայի ռեկորդը հավաստող վկայականը նվիրեց Երևանին:

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, որպես քաղաքամայր Երևանի 2800 ամյակի յուրահատուկ նվեր, «Երեմյան Փրոջեքթս»-ը քաղաքին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում նախաձեռնել էր «Աշխարհի ամենամեծ գաթան» (368 կգ) մասշտաբային նախագիծը և սահմանել ռեկորդ: Ռեկորդը գրանցել էր Հայաստան հատուկ այցով ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային արբիտոր Ջոանա Մարի Բրենտը:

 

Ինչպես միջոցառումը, այնպես էլ ռեկորդը նվիրված էր Երևանի 2800-ամյակին:

Այսօր «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմն իր նվերը պաշտոնապես փոխանցեց Երևանի քաղաքապետարանին:

 

Մայրաքաղաք Երևանի սրտում՝ Կարապի լճի մոտակայքում անցկացված աշխարհի ամենամեծ գաթայի ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը մեծ իրադարձություն էր և իր շուրջն էր համախմբել հարյուրավոր երևանցիների, մայրաքաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների, որոնք հնարավորություն ունեցան գնահատելու Գինեսի ռեկորդակիր գաթայի համը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը, ընդունելով «Երեմյան Փրոջեքթս»-ի նվերը, իր երախտագիտությունը հայտնեց և ասաց. «2018 թվականը երևանցիներիս և հայերիս համար հոբելյանական և իրադարձություններով հագեցած տարի էր: Այս տարում մենք անչափ կարևորել ենք մեր քաղաքամայր Երևանին նվիրված  «Էրեբունի-Երևան – 2800» հոբելյանական տարվա բոլոր միջոցառումները, ինչպես նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը, այդ թվում՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հետ: Ձեր աշխատանքը՝ «Աշխարհի ամենամեծ գաթայի» նախաձեռնությունը, ի պատիվ մեզ ու Երևանը սիրող  բոլոր մարդկանց հայտնվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Դա ոչ միայն ձեր, այլև բոլորիս հաջողությունն է, այդպիսով հեղինակավոր մատյանի տարեգրության մեջ փաստվում է Հայաստանի Հանրապետություն անունը, ամրագրվում է մեր կենցաղավարական մշակութային տարրը հանդիսացող այդ գեղեցիկ, միևնույն ժամանակ շատ խոսուն երևույթը: Շնորհակալ ենք ձեզ այս նախաձեռնության համար, մենք պատվով ենք ընդունում այս խորհրդանշական նվերը և կրկին ուրախ ենք, որ մեր համագործակցությունն այսուհետ ավելի գեղեցիկ ընթացք է ստանում»:

«Երեմյան Փրոջեքթս»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանն էլ իր խոսքում նշեց. «Այս ռեկորդը Երևանինն ու երևանցիներինն է, և «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմը այն հավաստող վկայականը մեծ ուրախությամբ, հպարտությամբ նվիրում է Երևանի քաղաքապետարանին: Այն հանձնում ենք խորհրդանշական ժամանակահատվածում՝ տարեվերջին և Ամանորին ընդառաջ, ուստի օգտվելով առիթից  ցանկանում եմ գալիք 2019-ը մեր քաղաքի համար լինի դրական ռեկորդներով լի տարի: Մենք սիրում ենք Երևանը: Այս կարգախոսով ենք առաջնորդվել մեր գործունեության առաջին իսկ օրվանից և մեր սերը ամեն օր արտահայտում ենք մեր աշխատանքով: Այս նախաձեռնությամբ մեր թիմը Երևանին ևս մեկ անգամ իր սերն է խոստովանել»:

 

Անահիտ Գևորգյանը հավելեց, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի նպատակն է եղել այս նախագծով ճանաչելի դարձնել ազգային մշակութային ժառանգության մասը կազմող հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան, նաև միջազգային մակարդակով այն գրանցելով «Գինեսի համաշխարհային ռեկորդներ»-ում` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել Հայաստանի, մայրաքաղաք Երևանի վրա: Եվ, իհարկե, ունեցել ենք նպատակ երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար կազմակերպել յուրօրինակ միջոցառում քաղաքի տոնին ընդառաջ:

 

Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստվել էր «Երեմյան Փրոջեքթս» ռեստորանային ընկերության չորս հրուշակագործների կողմից. թիմն աշխատել է ընկերության շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանի ղեկավարությամբ: Ռեկորդակիր գաթան կշռում է 368.6 կգ, երկարությունը 60 մ է, լայնությունը՝ 37 սմ: