«Կայացված դատական ակտը արդարացի է»․ Էրիկ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
14.12.2018 | 17:33ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները գոհ են դատարանի՝ չկալանավորելու որոշում ընդունելուց: «Կայացված դատական ակտը արդարացի է։ Միջնորդության քննարկման ընթացքում՝ երեկ, դատարանը որևէ կողմնակալ վերաբերմունք չի ցուցաբերել, քննությունն իրականացրել է իր առաքելությանը համաձայն, այսինքն՝ արդարադատություն է իրականացրել, ուստի նման դատական ակտի կայացումն սպասելի էր»,- նիստի ավարտից հետո ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Դատական ակտին Արմեն Գևորգյանի պաշտպանները ծանոթ չեն, ուստի չկարողացան հայտնել, թե դատարանը ինչ հիմքով է մերժել քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի՞, թե՞ կալանավորման հիմքերի բացակայության։
Դատարանը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Հատուկ քննչական ծառայությունը կբողոքարկի դատական ակտը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան