ՀՀԿ-ին հաջողվեց 0-ից ցածր վարկանիշից հասնել անհավանականին՝ 4․7 տոկոսին․ Խոսրով Հարությունյան

Լուրեր

26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
26.08.2026 | 19:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մինսկի և Ջրվեժի փողոցներում
26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
Բոլորը

Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ 2018 թվականի  արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը, որպես կարևոր գործոն, դեր չունեցավ, իսկ խոշոր կապիտալի տերերը ուղղակիորեն մասնակցություն դրանց չունեցան, ինչի հետևանքով էլ ներկայացված չեն նոր ձևավորված խորհրդարանում։

«Հետևաբար, այս ընտրական գործընթացը, որպես հանրային կյանքի ժողովրդավարացման գործընթաց, պետք է համարել դրական, և հիմա ժամանակն է, որ հասկանանք, թե այս խորհրդարանին վերապահված սպասելիքները կարդարացվե՞ն, թե՞ ոչ․ իսկ սպասելիքները շատ են։ Այս խորհրդարանը քաղաքական որոշումներ կայացնելու առումով պետք է տարբերվի նախորդից, իսկ դա նշանակում է մասնագիտական կարողությունների ներդրում։ Այս խորհրդարանը նաև պետք է ձևավորի այնպիսի կարողություններ, որոնք ունակ են լինելու դիմագրավել արտաքին մարտահրավերներին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ նոր խորհրդարանում կա հմտությունների և փորձառության էական պակաս։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս խորհրդարանը կունենա՞ ընդդիմություն՝ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ եթե անգամ ֆորմալ առումով իշխանություն չեն, ապա ընդդիմություն են, սակայն իրականում, ըստ իր համոզման, այդ ընդդիմությունը կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. ««Լուսավոր Հայաստանը» ևս կլինի կառուցողական ընդդիմություն, սակայն շատ սկզբունքային հարցերում չի հակադրվի «Իմ քայլը» դաշինքին»։

Խոսրով Հարությունյանն ափսոսանք հայտնեց, որ Հանրապետականը 7-րդ գումարման Ազգային ժողովում չի լինի։

«Հանուն արդարության պետք է ասել, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությանը հաջողվեց կրեատիվ քարոզարշավ անցկացնել և հատել 4 տոկոսի շեմը։ ՀՀԿ-ին հաջողվեց 12 օրվա ընթացքում  0-ից ցածր վարկանիշից հասնել անհավանականին՝ 4․7 տոկոսանոց վարկանիշի: Հանրապետականի առաջին դեմքերը հանրության մի հատվածի համար սպասելի են»,- նշեց Հարությունյանը։

Աղավնի Սուքիասյան