Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
Հասարակություն
23.11.2026 | 14:25
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Հենրիկի Գասպարյանից Գլխավոր դատախազությունը գույքի բռնագանձման հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Կարեն Գասպարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պահանջում է բռնագանձել՝ 10 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 666 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 236 միլիոն 247 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

