Նորբերտո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի կազմում 18 հանդիպում անցկացրած Նորբերտո Բրիասկո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել Արգենտինայի Կլաուսուրայի քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակիչում 30-ամյա հարձակվողը հաղթական գոլ է խփել «Դեֆենսա և Խուստիսիայի» դեմ արտագնա խաղում: 29-րդ րոպեին Բալեկյանը գլխի հարվածով խփել է հանդիպման միակ գոլը: Նա խաղացել է առանց փոխարինման:
Ընթացիկ առաջնությունում Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է 13 հանդիպման ու դարձել չորս գոլի հեղինակ:
Դավիթ Եղիազարյան

