Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»

Լուրեր

23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:32
Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»
23.11.2026 | 14:25
Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
23.11.2026 | 14:20
Նորբերտո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:12
Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ
23.11.2026 | 14:04
ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար
23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:47
Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 13:39
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ», սակայն դրանք որևէ վնաս չեն պատճառել։ Truth Social-ում կատարած գրառման մեջ նա ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստացել Կոնգրեսի երկու պալատներում, կապել է Իրանի դեմ պատերազմի սրման հետ, գրում է CBS News-ը։

«Բոլորը հիշում են, որ ես նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունների վերաբերյալ երկու կանխատեսում էի արել։ Առաջին՝ եթե հաղթեն դեմոկրատները, ֆոնդային շուկաներում զգալի անկում կգրանցվի, ինչը և տեղի ունեցավ։ Երկրորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը մինչ օրս սպանել է 81 հազար ցուցարարի, ավելի ագրեսիվ կդառնա իր հարձակումներում, ինչը նույնպես տեղի ունեցավ»,- հայտարարել է Թրամփը։

Պատերազմի հետևանքով վառելիքի գների բարձրացումը տնտեսական մտահոգություններ է առաջացրել ամերիկացիների շրջանում։ Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Իրանի դեմ պատերազմը մասամբ կապել են ընտրություններում հանրապետականների կրած պարտությունների հետ։ Կիրակի Թրամփը հայտարարել է, որ ընտրողները «չէին հասկանում», թե ինչ է նշանակում իրենց ձայնը՝ ընտրություններն անվանելով «շատ տարօրինակ»։

«Իրանի առաջնորդները դեմոկրատներին համարում են թույլ, անարդյունավետ և երկիրը կործանող, սակայն ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա։ Ե՛վ դեմոկրատները, և՛ Իրանը ամեն ինչ արեցին, որպեսզի հնարավորինս երկար պահպանեն նավթի բարձր գները։ Սակայն ընտրություններից հետո նավթի գինը ռեկորդային անկում է գրանցել։ Ափսոս, որ ընտրողները դա չհասկացան մինչև քվեարկության գնալը, բայց ամբողջ ընտրական գործընթացը շատ «տարօրինակ» էր»,- հայտարարել է նա։

Բացի այդ, Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ հակված է Նոր տարուց հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե դիվանագիտական բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չբերվի։ Նա նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը փորձարկող իրանական նավերը կհայտնվեն «ծովի հատակին՝ Իրանի ռազմածովային նավատորմի մյուս նավերի նման»։

«Նրանք այժմ ավելի ագրեսիվ են, քան ընտրություններից առաջ։ Նրանք անընդհատ խոսում են, ուրիշ ոչինչ չեն անում, բացի խոսելուց, բայց այդ ամենը լիովին անհեթեթություն է»,- ասել է Թրամփը՝ իրանցի բանակցողներին անվանելով «պրոֆեսիոնալ պարողներ»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում իրանական պետական լրատվամիջոցների հաղորդումներին, որոնց համաձայն՝ Թեհրանը կարող է փորձել ճեղքել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը, Թրամփը պատասխանել է. «Հուսով եմ՝ նրանք կփորձեն։ Բոլորն էլ կհայտնվեն ծովի հատակին, ինչպես իրենց ռազմածովային նավատորմի մնացած մասը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի