Մոսկվան կշարունակի նպաստել Բաքվի ու Երևանի երկխոսությանը. Լավրովը՝ Իլհամ Ալիևին

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ռուսաստանը ցանկանում է շարունակել նպաստել ղարաբաղյան հակամարտության հարցով Բաքվի և Երևանի երկխոսությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ցանկանում ենք շարունակել նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը»,- ասել է Լավրովը:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում է՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այս հանդիպմանը չի մասնակցի: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը:

ՍԾՏՀ կազմակերպությանն անդամակցում է 12 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Մի շարք պետություններ և միջազգային կառույցներ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն: