Լևոն Մնացականյանի պաշտոնանկության լուրերը հերքումից հետո էլ են շրջանառվում․ արդեն նրան փոխարինողի անուն է նշվում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մամուլում հրապարակում կար, թե Արցախի պաշտպանության բանակի շենքում է գտնվում ապագա պաշտպանության նախարար գեներալ-մայոր Կառլոս Աբրահամյանը։ Նա հանդիպում է սպաների հետ։

Լուրը ճշտելու համար Factor.am-ը կապվեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ, վերջինս, սակայն հերքեց լուրը՝ ասելով, որ նման հանդիպում չի եղել։ Հարցին, իսկ քննարկվում է արդյոք նախարարի պաշտոնում Կառլոս Աբրահամյանի անունը, Հասրաթյանը նշեց․ «Նախարարի պաշտոնը զբաղեցնում է Լևոն Մնացականյանը, որևէ այլ հրամանագիր չկա»։

Ի դեպ, ըստ մամուլի, Կառլոս Աբրահամյանը Արցախի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի եղբայրն է։

Նշենք, որ Լևոն Մնացականյանի պաշտոնանկության լուրը դեռևս երեկվանից է քննարկվում, նա, սակայն, հերքել էր, ասելով, որ պաշտոնից ազատվելու դիմում չի գրել։

Լիլիթ Շաբոյան