Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում

Լուրեր

17.11.2026 | 11:30
Հայտնի է՝ որ զամբյուղում է լինելու Հայաստանի հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանության ժամանակ
17.11.2026 | 11:19
Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան և Ադրբեջան է ժամանում
17.11.2026 | 11:15
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումն ու Կոսովոյում ՀՀ խաղաղապահների առաքելությունը
17.11.2026 | 11:08
ԵՄ-ի բանակցային թիմն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին
17.11.2026 | 11:00
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
Բոլորը

ՌԴ իշխանությունները չպետք է խոչընդոտեն Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը Եվրոպայի հետ, որոնք  պատմական հնարավորություն են ստացել հաղթահարելու պատերազմների և բռնությունների ժամանակաշրջանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը՝ նոյեմբերի 17-ին Բաքու և Երևան մեկնելիս, գրում է DW-ն։

Սա նրա առաջին այցն է Հարավային Կովկասի երկրներ պաշտոնը ստանձնելուց ի վեր։

«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ մարդկանց և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը»,- ասել է Վադեֆուլը։

Նա մատնանշել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և «Մոսկվայից հնչող ավելի ու ավելի բացահայտ սպառնալիքները»։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը «հստակ ցույց է տալիս, որ նախագահ Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը»։

Վադեֆուլի խոսքով՝ տարածաշրջանն այժմ ապրում է «շրջադարձային պահ» և ունի «պատմական հնարավորություն՝ վերջնականապես հաղթահարելու պատերազմների, բռնությունների և տեղահանությունների տասնամյակները»։

«Այն, ինչ երկար ժամանակ գրեթե անհնարին էր թվում, տեսանելի ապագայում դարձել է իրագործելի։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս հնարավորությունից պետք է օգտվել»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դրսևորած «խիզախությունն ու պատասխանատվությունը»։ Վադեֆուլը հիշեցրել է, որ 2025 թվականին նրանք նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։

«Այժմ գլխավորը վստահորեն առաջ շարժվելն է»,- ասել է գերմանացի պաշտոնյան՝ հավելելով, որ Բեռլինը «պատրաստ է այս գործընթացում լինել Հայաստանի և Ադրբեջանի հուսալի գործընկերն ու բարեկամը»։

Վադեֆուլը խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինն «աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին»։ Գերմանիայի ԱԳ նախարարը համոզված է, որ  Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն տարածաշրջանի բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի