Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի թեկնածու, «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում աշխատող Գևորգ Ղազարյանն ու Երևանի «Ուրարտու» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը համատեղ տեսանյութ են հրապարակել և անդրադարձել հայկական ֆուտբոլի խնդիրներին:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստների զրույցը կայացել է Էջմիածինում գտնվող լքված ֆուտբոլային խաղադաշտում, որը չի շահագործվում:
ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։

