Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը

Լուրեր

17.11.2026 | 10:56
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
Բոլորը

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ռումինական հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը և հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության բարելավման հնարավորությունները։ 

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Դան Նեկուլաեսկուի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի այցելություններին, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու ընկալմամբ։

Նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներ հասանելիության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Նախարար Միրզոյանը և Դան Նեկուլաեսկուն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հարցեր։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ հայկական արտադրանքի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառման հարցում։

Հայաստանի և Ռումինիայի նախարարները մտքեր են փոխանակել Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգային հարցերի շուրջ: