ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Եղեգնաձոր համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, համայնքի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը։

Քվեարկության արդյունքում Դավիթ Հարությունյանը ստացել է ավագանու 14 անդամի ձայնը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանը՝ 13 ձայն։

Մինչև արդյունքների հայտարարումը Սահակյանն իր աջակիցների հետ լքեց նիստերի դահլիճը, սակայն մինչև այդ սեղմեց Հարությունյանի ձեռքը։

Հիշեցնենք՝ Եղեգնաձոր համայնքի ընտրություններին 3 քաղաքական ուժ է մասնակցել․ «Նոր դարաշրջան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Համայնքն ունի 24 հազար 419 ընտրող։

Գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը 2012-ին ընտրվել է Եղեգնաձորի քաղաքապետ։ 2016-ի ընտրություններում Հարությունյանը Եղեգնաձորի համայնքապետի միակ թեկնածուն էր և վերընտրվել էր 2-րդ ժամկետով։

2021-ի համայնքների խոշորացումից հետո Եղեգնաձոր համայնքի կազմում ընդգրկվեցին նաև Գետափը, Գլաձորը, Մալիշկան և Վերնաշենը։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններին Հարությունյանը գլխավորում էր իր անունը կրող՝ «Դավիթ Հարությունյան» դաշինքը, որը կազմված էր «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից։ Հարությունյանը ԿԿՀ ներկայացրած հայտարարագրում որևէ կուսակցության անվանում չի նշել։

Այս տարի նա ընտրություններին մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով։

ՔՊ-ի թեկնածուն Եղեգնաձորի ընտրություններում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն էր (Արենին ու Եղեգիսը միավորվել են Եղեգնաձոր համայնքի հետ)։ Նա Արենին ղեկավարել է շուրջ 30 տարի՝ 1996-ից։ 2017-ին համայնքապետ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության, իսկ 2022-ին՝ ՔՊ-ի ցուցակով։

«Նոր դարաշրջան» կուսակցության ընտրական ցուցակն էլ գլխավորում է Մարտին Հարությունյանը։ Նա քրեական մասնագիտացում ունեցող փաստաբան է։ Այս տարվա ԱԺ ընտրություններում «Նոր դարաշրջան» կուսակցությունը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ մտել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մեջ։ Համանուն «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների դաշինքն էլ այժմ ամենամեծ ընդդիմադիր ուժն է խորհրդարանում։

Եվգենյա Համբարձումյան