Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
Բոլորը

«Ադրբեջանի հետ քննարկվող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» կազմվել է բացառապես ադրբեջանական պարտադրանքի ներքո, և այն «սրբազան տեքստ չէ», հետևաբար կարող է և պետք է վերանայվի», այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորի խոսքով՝ ինքը ծանոթացել է բանակցվող փաստաթղթի մի քանի տարբերակներին և նշել, որ խաղաղության իրական պայմանագիր գոյություն չունի, այլ կա Ադրբեջանի կողմից թելադրված նախագիծ․ «Ես այն չորս պատգամավորներից մեկն եմ, ովքեր տեսել են այդ տարբերակները։ Այդ փաստաթուղթը Աստծո տասը պատվիրանները չեն, որոնք բանակցելի չլինեն։ Տեքստում այնքան քողարկված ականներ են տեղադրված, որ եթե այս իշխանությունը շարունակի գլխիկոր համաձայնել ադրբեջանական մեկնաբանություններին, վաղը նրանք կարող են գալ ու ասել՝ այստեղ թուրքեր են ապրել»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ամիսներ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե վերջին երկու վիճահարույց հոդվածների շուրջ ևս Հայաստանը համաձայնել է Բաքվի խմբագրությանը, ինչը պատգամավորը որակել է որպես «հերթական ստորացում»։

Անդրադառնալով նախկին բանակցային ժառանգությանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Խաչատրյանը շեշտեց, որ Ադրբեջանը չի պահել այդ հայտարարության և ոչ մի կետ՝ սկսած գերիների վերադարձից մինչև զորքերի դիրքավորում։ Սակայն, ըստ նրա, աղետալի շրջադարձը եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։

«Նիկոլ Փաշինյանը փոխեց խաղի բոլոր կանոնները՝ հայտարարելով, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Դրանից հետո Լաչինի միջանցքը Բաքվի համար դարձավ իրենց տարածքով ներքին անցում, իսկ Արցախի պետական ինստիտուտներն ու ՊԲ-ն՝ «ապօրինի»։ Արցախը զոհաբերելով՝ իշխանությունները ոչ թե Հայաստանը պաշտպանեցին, այլ պատերազմը բերեցին ՀՀ սուվերեն տարածք՝ Շորժա, Սև լիճ, Ջերմուկ և Ներքին Հանդ»,- նշեց պատգամավորը։

Պատասխանելով ռուս խաղաղապահների գործունեության մասին հարցին՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ նրանց պահվածքից ևս գոհ չեն, սակայն խաղաղապահների «ձեռքերը կապողը» եղել է հենց Հայաստանի իշխանությունը՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշմամբ։

Խոսելով ՀՀ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների և ընդդիմության հետագա քայլերի մասին՝ Արթուր Խաչատրյանը կոչ արեց հանրությանը համախմբվել և կանխել իշխանության նախաձեռնությունները։

«Ալիևի թելադրած որևէ փաստաթուղթ, ներառյալ՝ Սահմանադրությունը, չի կարող հայանպաստ լինել։ Մեր հիմնական թեզերից մեկն է՝ «Ո՛չ Ալիևի սահմանադրությանը»։ Պետք է թույլ չտալ, որ Փաշինյանը ոչնչացնի պետական ինստիտուտները, հաստատի միանձնյա իշխանություն և բանտարկի ընդդիմախոսներին։ Համախմբումը պետք է կանխի Ալիևի պահանջները մեր երկրում «սղացնելու» որևէ փորձ»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան