60 միլիոն դրամ՝ հացադուլը դադարեցնելու պայմանով. կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը շարունակում է պայքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ծննդյան 49-ամյակն անսովոր կերպով է նշում՝ հացադուլի մեջ։ Դեկտեմբերի 3-ից հայտարարված հացադուլը պատրաստվում է շարունակել այնքան, մինչև Ազգային կինոկենտրոնը կզիջի դիրքերը։

Փաստաթուղթը ձեռքին պատմում է․ ամեն ինչ սկսվեց 2015-ին, երբ  որոշեց նկարահանել «Տատիկիս վարսերը» ֆիլմը և Ազգային կինոկենտրոնի հետ կնքել պայմանագիր առ այն, որ վերջինս 2016-18թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչև 30%-ը՝ 88 մլն դրամ:  Կարճ ժամանակ անց, սակայն, Մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ կանոնակարգ է փոխվել։

«Առաջարկվեց 88 միլիոնի փոխարեն  կնքել 8 միլիոն դրամի պայմանագիր և միայն 2016 թվականի համար՝ պայմանով, որ ամեն տարի պայմանագիրը թարմացվելու է»,- նշում է կինոռեժիսորը։

Պայմանագրի հիման վրա կարողացել են ֆինանսավորում գտնել Բուլղարիայում և Գերմանիայում՝ 140 և 105 հազար եվրոյի չափով ու համագործակցության պայմանագիր կնքել։ Եվս 200 հազար էլ հայկական կողմի ներդրումը պետք է լիներ։

2016-ին ֆիլմին հատկացվել է 8մլն դրամ։ 2017-ին՝ 15 մլն։ Իսկ ահա 2018-ին՝ կինոկենտրոնը՝ նախագահ Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ,  ընդունել է նոր կանոնակարգ, որով հրաժարվում է ֆիլմին հատկացվելիք 60 մլն դրամի պարտավորությունից։

«2018 թվականին երկարացվել է ֆիլմի ժամկետը, բայց չի կնքվել նորը։ Մեզ հորդորել են դիմել մրցույթի և հանձնաժողովի կողմից հաստատում ստանալուց հետո միայն ստանալ ֆինանսավորում։  Սակայն մրցութային հանձնաժողովը  նոր կանոնակարգ է սահմանել, որով վերացրել է 2015 թվականին կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունը։ Սա իրավական իմաստով անհեթեթություն է, և մենք դատարանում, միևնույն է, հաղթելու ենք»,- նշում է կինոռեժիսորը։

«Պարալելս Ֆիլմ» կինոընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ազգային կինոկենտրոնի։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ Անավարտ է նաև ռեժիսորի «Թողություն» ֆիլմը։ Դրան առնչվող հակափաստարկներ ևս ունի։

«Ազգային կինոկենտրոնի մրցութային հանձնաժողովը ներկայացրել է մի փաստաթուղթ, որով ասվում է, որ մենք չենք կատարել 93 միլիոն դրամի պայմանագրով ստանձնած մեր  պարտավորությունը։ Եվ դա հիմք ընդունելով, մեր հայտը մերժել են։ Բայց ես ներկայացնում եմ մեկ այլ փաստաթուղթ, որում նշված  է, որ Ազգային կինոկենտրոնը ֆիլմի մեջ  պետք է ներդներ ոչ թե 93 միլիոն դրամ, այլ՝ 123»,- ասում է կինոռեժիսորը:

Հովհաննես Գալստյանի խոսքով՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, փաստորեն, այդ փաստաթուղթը հանձնաժողովին չի ներկայացրել։

Մինչև 2018-ի ավարտը կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում։

Հացադուլ հայտարարած կինոռեժիսորին երեկ Լիլիթ Մակունցն է այցի գնացել։ Պայմանավորվել են, որ հարցին շուտափույթ լուծում կտան և այսօր Մշակույթի նախարարությունում  եռակողմ քննարկում է տեղի ունեցել։

 

Նելլի Մելքոնյան