Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է իշխանություններին հայտնի դարձել նոյեմբերի 5-ին Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նախատեսված «Համազգային համախմբման» հանդիպման մասին, և արդյոք նրա կալանավորումը նպատակ ուներ կանխելու այդ գործընթացը,  դրական պատասխան տվեց։

Նա կարծիք հայտնեց, որ տեղեկատվության արտահոսքը բնական էր, քանի որ Հայաստանում իշխանությունները վերահսկում են ընդդիմադիր գործիչների յուրաքանչյուր քայլը, բացի այդ՝ երկրում լայն շրջանակներին հայտնի որևէ բան երկար գաղտնի պահել հնարավոր չէ։

Նա հաստատեց, որ Սամվել Կարապետյանի ձերբակալման հաջորդ օրը՝ նոյեմբերի 5-ին, նախատեսված էր մեծ հավաք․ «Այո՛, պետք է տեղի ունենար այդ համախմբումը՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ։ Դա կալանավորման պատճառներից մեկն էր, բայց ոչ գլխավորը»։

Որպես կալանավորման առանցքային շարժառիթ՝ Ղազինյանը մատնանշեց Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ժամանակ իրենց քաղաքական ուժի բարձրացրած հարցերը՝ կապված խաղաղության պայմանագրի և Ադրբեջանի պահանջների հետ։

«Իշխանությունները ժողովրդին համոզում էին, թե պայմանագրի նախաստորագրմամբ խաղաղություն է գալիս, սակայն լռում էին Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախապայմանի մասին»,- նշեց նա։

Ղազինյանի խոսքով՝ ընտրություններից առաջ իշխանությունը որևէ կերպ չի ասել, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է լինելու փոխել Սահմանադրությունը։

«Սա շարքային ստախոսություն է և ամբողջ ազգին խաբելու քաղաքականություն՝ քվե ստանալու նպատակով։ Հենց այս բացահայտումներն են Սամվել Կարապետյանի կալանավորման իրական պատճառները»,- ընդգծեց նա։

Ղազինյանը խիստ քննադատեց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու և նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դատարանի որոշումը՝ շեշտելով դրա իրավական «անհեթեթությունը»․ «Մարդը գտնվում էր տնային կալանքի տակ։ Ոտքին կար էլեկտրոնային հսկողության սարք, տան մուտքի մոտ 24 ժամ հերթապահում էր ոստիկանական մեքենա, տունն էլ, հիմնավոր կասկածներ ունենք, որ գաղտնալսվում էր։ Լա՛վ, կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր»։

Նա հիշեցրեց, որ կալանքի համար օրենքով սահմանված են հստակ հիմքեր՝ փախուստի վտանգ, գործի քննությանը խոչընդոտելու փորձ և նոր հանցագործություն կատարելու հավանականություն։ «Մոտ մեկ տարի տնային կալանքի տակ գտնվելու ընթացքում այս հիմքերից ո՞րն է նա խախտել։ Ոչ մեկը։ Եթե անգամ շփումների խնդիր կար, կարող էին տեսակցությունները փակել։ Հիմա ո՞ւմ պարզ չէ, թե ինչի համար են նրան տարել կալանավայր»,- եզրափակեց Ղազինյանը՝ գործընթացը որակելով որպես «բացառապես քաղաքական հաշվեհարդար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան