Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
06.11.2026 | 17:17Այս պահին «Գազպրոմ Արմենիայից» գազի սակագնի բարձրացման վերաբերյալ պաշտոնական հայտ կամ գրություն չի ստացվել։ Այս մասին հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Մեսրոպյանը ներկայացրել է հնարավոր թանկացումների մի քանի սցենար։ Ըստ նրա՝ գազի գնի 30 տոկոս աճի դեպքում սահմանին գործող 174.4 դոլարից սակագինը կդառնա 226.8 դոլար, իսկ էլեկտրաէներգիայի միջինացված սակագնի վրա ազդեցությունը կլինի 1.4 դրամ։
Գազի 69 տոկոս թանկացման դեպքում սահմանային գինը կհասնի 294.8 դոլարի, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը կկազմի 3.3 դրամ։ Իսկ 300 տոկոս թանկացման սցենարի դեպքում գազի գինը կկազմի 697.8 դոլար, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի միջինացված սակագինը կարող է աճել 14.2 դրամով։
Միաժամանակ ՀԾԿՀ նախագահը վստահեցրել է, որ մինչև մարտ ամիս գազի սակագնի փոփոխություն չի լինելու՝ անկախ նրանից, թե ինչ փոփոխություն կարող է նախատեսվել հետագայում։ Նա նշել է, որ սակագների վերանայման համար գործում է սահմանված ընթացակարգ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

