Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի դպրոցում կոռուպցիոն հանցագործության դեպք է բացահայտվել. ԳԴ

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա  նախապատրաստված նյութերով 2018թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարվելու դեպքի առթիվ:

Մասնավորապես մինչդատական քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Մ.-ն, 2014թ. օգոստոսի 20-ին, ապա 2015թ. փետրվարին որպես օպերատոր հաջորդաբար աշխատանքի է ընդունել ավագ և կրտսեր դստերին: Եվ չնայած վերջիններիս աշխատանքի չհաճախելուն՝ դպրոցի աշխատանքի հաճախելության ու աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրում և տարիֆիկացիոն ցուցակներում մտցնելով նրանց աշխատանքի հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 2.740.000 ՀՀ դրամի չափով գումար, որը նրանք անձամբ ստացել և տնօրինել են։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով 2012թ. հունվարին դպրոցում որպես պահակ և հնոցապան է ձևակերպել մի անձի, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ դպրոցում: Այդ պայմաններում դպրոցի տնօրենը աշխատավարձի վճարման տեղեկագրերում հետագա մեկ տարվա ընթացքում ստորագրել է այդ անձի անվան դիմաց, որի արդյունքում նույն ժամանակահատվածի համար վերջինիս յուրաքանչյուր ամիս հաշվարկված զգալի չափերի՝ 470.000  ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Այսպիսով, բավարար ապացույցների համակցությամբ  հիմնավորվել է, որ Ա.Մ-ն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։

Նախաքննության ընթացքում Ա. Մ.-ն ՀՀ դատախազության դեպոզիտային հաշվին կատարված փոխանցմամբ վերականգնել է պատճառված ամբողջ վնասը: Բացի այդ,ինչպես տնօրենը, այնպես էլ նրա դուստրերը ընդունել են իրենց կողմից հանրորեն վտանգավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները, իրենց մեղավոր են ճանաչել, հայտնել են կատարածի համար զղջալու մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Մ.-ն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանքներ, ամբողջությամբ հատուցել է «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատճառված նյութական վնասը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացրել գործուն զղջալու ոչ արդարացնող հիմքով նրան ազատել քրեական պատասխանատվությունից, կարճվել վարույթը և դադարեցել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Նույն որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը անդրադարձել է նաև Ա. Մ.-ի դուստրերի կողմից՝ վերջինին օժանդակելու եղանակով կատարած հանցավոր արարքներին, և գործուն զղջալու հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

Շիրակի մարզի դատախազությունում այս քրեական գործի նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են շարունակական բնույթ: Սակայն նույնիսկ այդ պայմաններում հանցավոր դրսևորումները դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ վերահսկողական գործառույթներ իրականացնող՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ նշված օղակների անգործությունը կարող է կոռուպցոին ռիսկեր պարունակել, և, ըստ էության, հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ դպրոցի պաշտոնատար անձի նման գործելաոճն անհամատեղելի է ուսումնական հաստատությունների հիմնական կրթադաստիարակչական նպատակների հետ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ Փոքր Սարիար միջնակարգ դպրոցում տեղ գտած ապօրինությունների, դրանց պատճառների վերացման, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում հետագայում նմանատիպ արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Միջնորդագրով մարզի դատախազը նշել է հանցավոր արարքներ թույլ տված պաշտոնատար անձի՝ դպրոցի տնօրեն Ա. Մ-ի նկատմամբ կարգապահական խիստ ներգործության ենթարկելու անհրաժեշտությունը: