COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր կրթության օր է: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները «Ապագա ագրարայինների կանաչ նախաձեռնությունները» ցուցադրությամբ ներկայացրել են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարող ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր /ԱԹՍ/։ Մասնավորապես՝ ցուցադրվել է ջերմատներում բերքահավաք իրականացնղ ռոբոտը, որը նախագծել և պատրաստել են քոլեջի ուսանողները։

Նրանք ներկայացրել են նաև դաշտում թունաքիմիկատների սրսկում, ինչպես նաև հերթապահություն, չափագրում և գեոդեզական տարբեր աշխատանքներ իրականացնող ԱԹՍ-ներ։ Ուսանողները տաղավարի այցելուներին ցուցադրել են Ագրիկ ռոբոտը, որն անասնաբուժական վիրահատական միջամտություններ է կատարում։ Ներկայացել են նաև ռոբոտացված սարքավորումներով կատարվող կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման ցուցադրական դասեր։

ԿԳՄՍ նախարարության տաղավարում զուգահեռաբար համընդհանուր ներառական կրթությանը նվիրված ձեռնարկներ են ներկայացվել՝ «Ներառականությունը հանուն կենսաբազամազանության» խորագրի ներքո։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ներկայացրել է «Բնությունը բոլորինն է, ներառականությունը՝ հանուն կենսաբազմազանության ապահովման» սեյսմակայունության ուղեցույցը և թեմային առնչվող տարատեսակ խաղեր, իսկ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» նախաձեռնությունը՝ «Իմ համայնքի կլիմայական մարտահրավերները» ձեռնարկը։