ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրեն Ս․Գ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նա և ևս մեկ անձ ՀԷՑ-ի աշխատակցին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Մյուս մեղադրյալին ձերբակալելու որոշում է կայացվել։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս․Գ․-ն, նախկինում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում զբաղեցնելով էլեկտրացանցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով նույն ընկերության փականագործ Ռ․Բ․-ի ղեկավարը, վերջինիս հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ա․Գ․-ի հետ, նախնական համաձայնությամբ, իրականացրել են Ռ․Բ․-ի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու նախապատրաստություն։

Մասնավորապես՝ Ս․Գ․-ն օգտագործելով նախկինում ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը, 2026 թվականի հունվարին Ռ․Բ․-ին հրավիրել է Շիրակի մարզի Մարալիկ բնակավայր և հանդիպել նրան, իսկ Ա․Գ․-ն, օգտագործելով իր ընկերական հարաբերությունները, 2025 թվականի սեպտեմբերին գնացել է Ռ․Բ․-ի բնակության վայր։ Հանդիպումների ժամանակ նշված անձինք Ռ․Բ․-ին հորդորել են 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս․Գ․-ի և Ա․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստությունը):
Ս․Գ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Ա․Գ․-ին ձերբակալելու որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։