Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

Սեդրակ Քոչարյանի գործով դատավորն Արամ Գրիգորյանն է, իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարացման հարցը քննում է դատավոր Վարդգես Ստեփանյանը։

Նշենք, որ հայր և որդի Քոչարյանները ձերբակալվել, ապա կալանավորվել էին օգոստոսի 25-ին՝ այն բանից հետո, երբ  Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել Քոչարյանների ընտանիքին պատկանող մի շարք տարածքներում։

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ ձեռք են բերվել տվյալներ, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ՝ 1998–2008 թվականներին, իրեն մերձավոր անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից օտարել է հանրային նշանակության արժեքավոր գույքեր՝ դրանք ձեռք բերելով շուկայական արժեքից զգալիորեն ցածր գներով։

Քննության վարկածով՝ գործարքներն իրականացվել են կեղծ հիմնավորումներով, իսկ գույքերի իրական սեփականատերերին թաքցնելու նպատակով դրանցից մի մասը ձևակերպվել է հարազատների անուններով։ Քննվում են նաև այդ գործարքներից ստացված միջոցների հնարավոր ապօրինի ծագումն ու օրինականացման հանգամանքները։

Ինչ վերաբերում է Սեդրակ Քոչարյանին, ապա, ըստ գործի, նա առնչություն է ունեցել վիճահարույց գործարքներին։ Նրան վերագրվում է փողերի լվացում և հանցագործությունների կատարմանն օժանդակելու մեղադրանքներ։