«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 15:16
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորստի հետ հանդիպման ընթացքում բնապահպան, էկոլոգ, փաստաբան Նազելի Վարդանյանը բարձրաձայնեց Հայաստանում բնապահպանների ու տեղական համայնքների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Նրա խոսքով՝ Հայաստանը վավերացնում է տարբեր միջազգային կոնվենցիաներ, սակայն, որպես կանոն, չի կատարում ստանձնած պարտավորությունները, իսկ կառավարություններին դրանք կատարել պարտադրող միջազգային գործուն մեխանիզմներ չկան:

«Որպես օրինակ՝ դիմում էր ներկայացվել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն, որը որոշում էր կայացրել անհապաղ դադարեցնել Ամուլսարի հանքի գործունեությունը, քանի որ առկա չէր պատշաճ ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) փորձաքննական եզրակացություն, և տարածքը հանդիսանում էր «Էմերալդ» գոտի: Սակայն կառավարությունն անտեսել է միջազգային կառույցի որոշումն ու փորձագետների եզրակացությունները՝ իրականացնելով հանքի բացումը»,- նշեց նա:

Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հանքարդյունահանությունը չի կարող համատեղվել առողջարանային Ջերմուկ քաղաքի հետ, որտեղ առկա են հանքային ջրեր, և մարդիկ գալիս են բուժվելու:

«Ջերմուկցիների իրավունքները ոտնահարվում են շուրջ 20 տարի․ քաղաքում որևէ հանրային լսում չի իրականացվել: Բողոքի առաջին խոշոր ալիքը սկսվել է դեռևս 2012 թվականին, երբ Ջերմուկում հավաքվեց 2000 ստորագրություն: Ոստիկանությունը բազմաթիվ վարչական գործեր է հարուցել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ՝ իբր օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով: Ես դատարանում պաշտպանել եմ Ջերմուկի մոտ 15 բնակչի շահերը և շահել բոլոր գործերը, սակայն ոստիկանության հայցերն ինքնին մեծ ճնշում են եղել քաղաքացիների վրա: Բացի այդ, հարուցվել են նաև քրեական գործեր: Գնդևազի՝ հանքի հետ առնչություն ունեցող շուրջ 200 բնակիչներ ու աշխատակիցներ, զինված լինելով փայտերով ու երկաթներով, հարձակվել են Ամուլսարը պաշտպանող 4 ակտիվիստների վրա: Սակայն արդյունքում մեղադրյալի աթոռին հայտնվել են հենց այդ 4 ակտիվիստները, իսկ հարձակվող 200 անձինք հանդես են եկել որպես վկաներ»,- մանրամասներ ներկայացրեց փաստաբանը:

Վարդանյանի խոսքով՝ ակտիվիստների դեմ լայնորեն կիրառվում են նաև զրպարտության հիմքով քաղաքացիական հայցեր: Վարդանյանը նշեց, որ միայն իր դեմ առկա է 3 այդպիսի դատական գործ:

«Յուրահատուկ է եղել Թեմինե Ենոքյանի դեպքը․ նրա դիմացի հարևանը (հանքի նախկին աշխատակից) մշտապես տեսանկարահանել է նրա տուն այցելողներին և լուսանկարները տարածել ֆեյսբուքյան ֆեյք էջով՝ անձնական կյանքին վերաբերող գռեհիկ մեկնաբանություններով: Հետագայում պարզվել է, որ ֆեյք էջի հետևում կանգնած է եղել «Լիդիան» ընկերության անվտանգության նախկին աշխատակիցը․ դատարանով հաջողվել է գումար բռնագանձել ի օգուտ Ենոքյանի»:

Փաստաբանը ներկայացրեց նաև իր նկատմամբ իրականացված հետապնդման ցայտուն դեպք:

«Անցյալ տարի էկոլրագրության դասընթացի շրջանակում կազմակերպված մեդիատուրի ընթացքում, երբ լրագրողները նկարահանումներ են արել Ամուլսարի մոտ, նրանց են մոտեցել անվտանգության աշխատակիցները: Ճանապարհը շարունակելուց 60 կմ անց՝ գազալցակայանի մոտ, տաքսու վարորդին են մոտեցել «Փրկարար ծառայություն» գրությամբ համազգեստով անձինք և փորձել պարզել ուղևորների ով լինելն ու խոսակցության թեմաները: Եվս 100 կմ անցնելուց հետո Ջերմուկի ոստիկանությունից երկու անգամ զանգահարել են վարորդին՝ հատուկ ճշտելով՝ արդյո՞ք Նազելի Վարդանյանը մեքենայում է, թե՞ ոչ: Սա հստակ հետապնդում էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան