Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բնապահպան իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները ոչ միայն սպառնալիք են անհատների համար, այլև ուղղակի հարված՝ բնապահպանական ժողովրդավարությանն ու հանրային վերահսկողությանը։ Օրհուսի կոնվենցիայի շրջանակում բնապահպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը, Հայաստանում հանրային քննարկման ժամանակ ներկայացրեց իր միջազգային մանդատը, ակտիվիստների պաշտպանության մեխանիզմներն ու անդրադարձավ Հայաստանից ստացված ահազանգերին։

Միշել Ֆորսթն իր գործունեությունը սկսել է 21 տարեկանում Ֆրանսիայում՝ ատոմակայանի դեմ պայքարող կազմակերպությունում, 2022 թվականից ստանձնել է Օրհուսի կոնվենցիայի շրջանակում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի պաշտոնը։

Սա առաջին մանդատն է, որը ստեղծվել է բազմակողմ բնապահպանական համաձայնագրի շրջանակում։ Դրա իրավական հիմքը Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ կետն է, որն ունի պարտադիր իրավական ուժ։ Այն սահմանում է, որ կոնվենցիայով սահմանված իրենց իրավունքներն իրականացնող անձինք չպետք է պատժվեն, հետապնդվեն կամ ենթարկվեն ոտնձգությունների։

Հայաստանը, հանդիսանալով կոնվենցիայի կողմ 2001 թվականից, ստանձնել է այս պարտավորությունը։ «Բնապահպան պաշտպանները առանձին կատեգորիա չեն․ նրանք գյուղացիներ են, իրավաբաններ, լրագրողներ կամ ցանկացած անձ, որը տեղեկատվություն է հայցում, մասնակցում է որոշումների կայացմանը կամ դիմում է դատարան բնապահպանական հարցերով»,- ընդգծեց Ֆորսթը։

Նա մանրամասնեց՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատը կառուցված է երեք հիմնական բաղադրիչի վրա։ «Արագ արձագանքում․ Երբ ահազանգ է ստացվում ոտնձգությունների կամ հետապնդումների մասին, զեկուցողը կարող է արագ միջամտել, կապ հաստատել տվյալ երկրի իշխանությունների հետ, տեղեկատվություն հայցել, կոչ անել ձեռնարկել պաշտպանական միջոցներ կամ հարցը փոխանցել Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեին։ Աջակցություն և իրազեկում․ Շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ակտիվիստները տեղյակ չեն այս միջազգային պաշտպանության գոյության մասին ։ Հատուկ զեկուցողն աշխատում է քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ազգային հաստատությունների և օմբուդսմենների հետ՝ վաղ ազդարարումն ապահովելու համար։ Կանխարգելում․ սա ավելի կարևոր է, քան պաշտպանությունը։ Այս համատեքստում աշխատանք է տարվում կառավարությունների հետ, իրականացվում են վերապատրաստումներ ոստիկանների, դատախազների ու դատավորների համար, ինչպես նաև ստեղծվում են տեղական պաշտպանական մեխանիզմներ»,- նշեց նա։

Ֆորսթի խոսքով՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բնապահպանների նկատմամբ ճնշումներն ունեն տարբեր ձևեր՝ վարկաբեկման արշավներ, հսկողություն, քրեական վարույթներ և SLAPP հայցեր (հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր)։ Ըստ նրա՝ դրանց նպատակն է ֆինանսապես ու հոգեպես սպառել անձին և լռեցնել բնապահպաններին։

«Վնասը շատ ավելի լայն է, քան միայն թիրախավորված անձին հասցված վնասը․ երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել, համայնքները լռում են, իսկ որոշումներն ընդունվում են թույլ հանրային վերահսկողության պայմաններում»,- ընդգծեց Միշել Ֆորսթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան